Ադրբեջանական ԶՈւ-երը դեկտեմբերի 17-ին կեսգիշերին մոտ շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան»,- գրել է Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել էր կրակը:
Azerbaijani armed forces opened a second cross-border gunfire attack in the direction of the Ijevan-Noyemberyan highway and the village of Koti in Armenia’s Tavush province around midnight December 17, Artsrun Hovhannisyan, a spokesperson of the Armenian military, said in a statement.
“The actions were halted only after a responsive fire by the Armenian Armed Forces. Various caliber small arms, machine guns were used. There are no losses,” Hovhannisyan said.
A few hours before the above-mentioned incident, Azerbaijani forces had again targeted the same civilian areas in a cross-border shooting.






