Նիդերլանդների Սենատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:
Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 12-ին առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել էր Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։






