Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանի և Սերգո Կարապետյանի առերեսման ժամանակ հետաքրքիր «դրվագներ» են եղել

«Հրապարակ» թերթը գրում է.

Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի և նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առերեսման ժամանակ հետաքրքիր «դրվագներ» են եղել։

Ողջ առերեսման ժամանակ բացառապես իր ոտքերին նայած Սերգո Կարապետյանին Սերժ Սարգսյանը հարցրել է. «Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ»: Հիշեցնենք․ նախկին գյուղնախարարը ցուցմունք է տվել, որ Սերժ Սարգսյանի ցուցումով է գյուղերին դիզվառելիք տրամադրելու տենդերը տվել Ֆլեշի Բարսեղին, չնայած ավելի ցածր գին առաջարկող է եղել։

Սերգո Կարապետյանը պատասխանել է․ «Պարոն նախագահ, ես հավատացյալ, ազնիվ մարդ եմ, ես սուտ չեմ կարող ասել»: «Բա որ հավատացյալ մարդ ես, ինչո՞ւ ես իմ ապօրինի հրահանգը կատարել եւ պետությանը վնաս պատճառել, Սերգո»,- հարցրել է Սերժ Սարգսյանն ու հայհոյել:

Ի դեպ, Կարապետյանը ցանկացել է մենակ չմնալ իր ցուցմունքում եւ փորձել է այլ ցուցմունք տվող էլ հավաքագրել․ իր երբեմնի վարչության պետերից մեկին տեսել է ու հարցրել` հիշո՞ւմ ես, որ ես քեզ ասի` Սերժ Սարգսյանը հրահանգել է, որ պետք է «Ֆլեշը» մատակարարի դիզվառելիքը։ «Չէ, չես ասել՝ Սերժ Սարգսյանը, ասել ես` շեֆը, ես հասկացել եմ` վարչապետը»,- խուսանավել է վարչության պետը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին