Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Հունվարի 1-ից սպասվում է մոտ 700 ապրանքատեսակի թանկացում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը միացել է նաև միասնական մաքսային սակագներին: Սա ինքնին ենթադրում էր, որ ակնկալվում է զգալի քանակի ապրանքների մաքսատուրքերի բարձրացում: 

Վերջինիս ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: 

Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: 

Եվ հունվարի 1-ից սպասվում է մոտ 700 ապրանքատեսակի թանկացում։ Կարծիք կա, որ դրանց մեջ քիչ չեն այնպիսի ապրանքները, որոնք, այսպես ասած, «ամեն օր չես գնում»: 

Սակայն մասնագետները պնդում են, որ միևնույն է, թանկացումները մարդկանց կենսամակարդակի վրա ընդհանուր առմամբ էական ազդեցություն թողնելու են: 

Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտը զերծ չի մնալու թանկացումներից։ Մասնավորապես՝ հունվարի 1-ից թանկանալու է նաև գյուղատնտեսական մթերքի, կենդանիների կերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծումը. դրանց համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4 տոկոսով ավելի գումար, իսկ պարարտանյութերի համար՝ 2,5-4 տոկոսով ավելի։ 

Մյուս կողմից՝ 2020թ. հունվարի 15-ից ուժի մեջ է մտում օրենսդրական նորմը, ըստ որի՝ անասունի մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում: 

Անասնապահությամբ և մսի վաճառքով զբաղվողները մտահոգություն ունեն, որ այս ամենի արդյունքում մսի գնի էական թանկացում կարող է տեղի ունենալ: 

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ որոշ տնտեսագետների հաշվարկների, առաջիկա ամիսների ընթացքում կյանքը Հայաստանում հերթական անգամ կթանկանա, նախնական հաշվարկներով, սկզբի համար 5-7 տոկոսով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին