Չորեքշաբթի, 30. 07. 2025

spot_img

Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանին՝ գործակալության հիմնադրման 101-ամյակի առիթով

Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի պատասխանատու տնօրեն և գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանին՝ գործակալության հիմնադրման 101-ամյակի առիթով:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ուղերձը. 

«Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է իր գործընկեր «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հիմնադրման 101-ամյակի կապակցությամբ: Սա ևս մեկ առիթ է արժևորելու գործակալության դերը հայ մամուլի զարգացման, տարածման ու պետականության կառուցման կարևորագույն գործում: «Արմենպրեսի» հետագիծն անցնում է երեք հանրապետությունների պատմության քառուղիներով: Արխիվը հարուստ է ու արժեքավոր:

Հարյուրամյա պատմություն ունեցող գործակալությունն այսօր էլ պահպանում է իր դերն ու դիրքը վստահելի և որակյալ լրատվամիջոցների շարքում:Շնորհավորում ենք գործակալության տնօրեն Արամ Անանյանին, ում ջանքերի շնորհիվ է, որ այսօր գործակալությունը գտնվում է մասնագիտական վերելքների շրջանում: Շնորհավորում ենք աշխատակիցներին, ովքեր բարձր պահելով մասնագիտական ու մարդկային որակները, կարողացել և կարողանում են իրենց ուրույն տեղը պահպանել հայ մամուլի կյանքում: Շնորհավորում ենք ընթերցողներին, ովքեր ամեն օր ստանում են հավաստի ու ճշգրիտ տեղեկատվությունՙ շնորհիվ «Արմենպրես» գործակալության մասնագիտական ու որակյալ թիմի:  Մաղթում ենք մեր գործընկերներին անսպառ էներգիա, բեղուն գրիչ, իրենց ազգանվեր ու հայրենանվեր գործում:

Չափազանց կարևոր է «Արմենպրեսի» համագործակցությունը սփյուռքյան կառույցների, երկարամյա պատմություն ունեցող հայկական  թերթերի հետ: «Արմենպրես»-ի մեկդարյա և ավել պատմությունը ապացուցում է, որ առաջին հայկական գործակալությունը կարողացել է քայլել ժամանակին համահունչ, լինել վստահելի գործընկեր թե՛ Հայաստանում, թե Սփյուռքում, թե՛ արտերկրում:

«Զարթօնք»-ի խմբագրատան և ողջ աշխատակազմի կողմից ևս մեկ անգամ շնորհավորում ենք մեր գործընկերներին ու այս դյուրին թվացող, բայց դժվարին աշխատանքում մաղթում ուժ և կորով: Վստահ ենք, մի քանի  100 տարի հետո էլ «Արմենպրես»-ը մնալու է հայկական ամենահին և ամենավստահելի տեղեկատվության աղբյուրը Հայաստանում և դրա սահմաններից դուրս»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին