Կիրակի, 08. 03. 2026

spot_img

ՊԵԿ-ը պետբյուջե է վերականգնել ավելի քան 46 մլրդ դրամ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019թ․ հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46․8 մլրդ դրամ՝ հարկի գումար:

 «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

 «Ընդհանուր առմամբ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019թ․ հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46․8 մլրդ դրամ, նախորդ տարվա 24.5  մլրդ դրամ գումարի դիմաց»,- ասաց Հովհաննիսյանը:

 Նա նշեց՝ 46.8 մլրդ դրամի մեջ մեծ մասը բաժին է ընկնում բռնագանձման աշխատանքների արդյունքում վերականգնված գումարին: Չվճարած հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ այս տարվա 11 ամիսներին իրավաբանական վարչության կողմից կայացվել է 26․108 որոշում՝ 55․5 մլրդ դրամ գումարի մասով,  արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ գումար: 2018 թ. կայացվել է 5 382 որոշում՝ 17.2 մլրդ դրամ գումարի մասով,  վերականգնվել է 13.2 մլրդ դրամը։ 

«Աշխատանքների ծավալի ընդլայնում է եղել, որի արդյունքում բռնագանձված գումարի չափը մեծացել է»,- մեկնաբանեց Հովհաննիսյանը:

Իսկ պարտավորությունների գեներացումը նա ավելի շատ կապեց տնտեսական ակտիվության հետ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին