Կիրակի, 08. 03. 2026

spot_img

ԱՄՆ պետդեպն արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

 Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը պաշտոնապես արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում նշված է, որ հարցի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի դիրքորոշումը չի փոխվել:

«Մեր հայացքներն արտացոլված են սույն թվականի ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարության մեջ»,- նշված է հայտարարությունում:

2019թապրիլի 24ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ՝ օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը.

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու բոլոր նրանց հիշատակըովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցինսպանվեցին կամ մահվան երթի դուրս եկանՀիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բոլոր նրանց համարովքեր կորցրեցին իրենց կյանքըԱյս օրը մենք նաև հիշում ու ճանաչում ենք բոլոր նրանց աշխատանքըովքեր փորձեցին վերջ տալ բռնությանըինչպես նաև նրանցովքեր ձգտեցին վստահեցնելուոր նմանօրինակ կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվելուինչպես իրավապաշտպան և իրավաբան Ռաֆայել ԼեմկինըՄենք հիշում ենք նպաստներն այն մեծահոգի ամերիկացիներիովքեր օգնեցին փրկելու կյանքեր և վերակառուցելու հայկական համայնքներըՀիշելով բոլոր նրանցովքեր տառապեցինմենք նաև ոգեշնչվում ենք այն քաջ և տոկուն հայերիցովքեր ի հեճուկս հսկայական դժվարություններիկառուցեցին առույգ համայնքներ ողջ աշխարհումայդ թվում և Միացյալ Նահանգներում:

Մենք խոստանում ենք սովորել նախկին ողբերգություններիցորպեսզի չկրկնենք դրանքՄենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի առնելու իրենց ցավալի պատմությունը:

Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը»:

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատՆյու Ջերսիև Թեդ Քրուզի (հանրապետականՏեխասհեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին