Ուրբաթ, 01. 03. 2024

spot_img

Մամուլի տեսություն. Ի՞նչ նոր արտոնություններից կօգտվեն հայ ձեռներեցները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Այս տարվա հուլիս-հոկտեմբերին գործատուների հանրապետական միության   կողմից փոքր եւ միջին ձեռնարկատիրության, միկրոբիզնեսի շրջանակներում անցկացված  վերլուծությունները  ցույց են տվել, որ միկրոբիզնեսում ներառված ձեռներեցների 49 տոկոսը  կարողանում է գործունեության արդյունքում  միայն  առաջնային անհրաժեշտության  սպառման ապրանք գնել, օրինակ՝ հագուստ, ուտելիք: Այսինքն, ոչ բավարար  միջոցների պատճառով չեն կարողանում  գնել երկրորդային սպառման ապրանք, օրինակ՝ գույք կամ  կենցաղային տեխնիկա :

Եթե միջազգային  օրենսդրությամբ  ձեռներեցները, ովքեր հարկվում են այս հարկային համակարգով, նվազագույնը 10 աշխատակից ունեն, ապա Հայաստանում պատկերն այլ է: Միկրոբիզնեսում ներգրավված անձանց թիվը չի գերազանցում 3-4-ը: Այս պարագայում միկրոձեռնարկատիրական գործունեությունը խթանելու նոր գործիքակազմը կարող է էապես  բարելավել նրանց գործունեությունը՝ հնարավորություն տալով  որոշ տնտեսումների շնորհիվ  նոր խթան հաղորդել բիզնեսին:

2020 թ. հունվարի 1-ից ինքնազբաղված անձանց եւ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգերի փոխարեն կներդրվի մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ:  Այն թույլ կտա  կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, մինչեւ տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունենալու պարագայում, ազատվել բոլոր բիզնես հարկերից: Այսինքն, ընդլայնվում է   իրացման շրջանառության շեմը՝ 18 մլն-ից դառնալով  24 մլն: Նոր հարկազատման համակարգը փոխարինելու է  նաեւ ընտանեկան ձեռնարկատիրությանը եւ  ինքնազբաղված անձանց»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին