Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Լիբանանի նախագահը վերստին չեղարկել Է կոնսուլտացիաները վարչապետի նշանակման շուրջ

Լիբանանի նախագահ Միշել Աունը վերստին չեղարկել Է խորհրդարանական կոնսուլտացիաները երկրի վարչապետի նշանակման շուրջ: Բանակցությունները հետաձգվել են մինչեւ դեկտեմբերի 19-ը, ինչի մասին հաղորդել Է նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր առավոտյան վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին հեռախոսազրույց Է ունեցել նախագահ Միշել Աունի հետ եւ խնդրել՝ հետաձգել խորհրդարանական կոնսուլտացիաները կառավարության ձեւավորման հարցերի շուրջ լրացուցիչ բանակցությունների համար: Նախագահը դրականորեն Է արձագանքել Հարիրիի խնդրանքին եւ որոշում Է ընդունել կոնսուլտացիաները հետաձգել մինչեւ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 19-ը»,-ասված Է հայտարարության մեջ:

Խորհրդարանականների հետ նախագահի առաջին կոնսուլտացիաները պետք Է կայանային դեկտեմբերի 7-ին, սակայն դրա նախորդ օրը քաղաքական ուժերի կողմից համաձայնեցված թեկնածուն առաջարկվող պաշտոնից հրաժարվեց Հարիրիի օգտին:

Հոկտեմբերի 17-ին Լիբանանում հակակառավարական ցույցեր են սկսվել: Չնայած հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականին, երկրում հուզումները չդադարեցին: Տնտեսական եւ ֆինանսական իրադրությունը շարունակում Է մնալ ճգնաժամային վիճակում: Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել Է, որ պետությունը տուժում Է ֆինանսական շրջափակումից ու պատժամիջոցներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին