Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

ՀՀ նախագահը «Կատար Էյրվեյզ»-ի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բակերի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ ընկերության համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Ողջունելով երկու բարեկամ երկրների միջև «Կատար Էյրվեյզ»-ի կողմից ուղիղ օդային կապի ապահովումն ու հաջող գործունեությունը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել չվերթների ավելացման, ինչպես նաև Հայաստանը որպես տարանցիկ չվերթների իրականացման ուղղություն դիտարկելու հնարավորությունը։ «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրենը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել մեր երկրի հետ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները՝ նշելով, որ երկու ժողովուրդների, ինչպես նաև նախագահ Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի ջերմ բարեկամական հարաբերությունները լավ հիմքեր են ստեղծում հետագա գործակցության համար։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ընկերության գործունեության, խնդիրների և առաջիկա ծրագրերի շուրջ։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին