Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Արսեն Բաբայանի քրեական գործով նախաքննությունն ավարտվել է

«Հրապարակ» թերթը գրում է.

Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործից ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Գործն ուղարկվել է դատախազություն, եւ առաջիկայում պարզ կդառնա՝ մեղադրող դատախազը գործը կուղարկի՞ դատարան, թե՞ կկարճի կամ հետ կվերադարձնի լրացուցիչ քննության։ Արսեն Բաբայանը վստահ է, որ գործը միայն կարճվելու ենթակա է։ «Դատելով գործի նյութերից՝ դատախազությունն այլ բան չունի անելու, քան կարճել գործը՝ հանցադեպի բացակայության հիմքով»,- ասաց նա։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին