Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Գույքը կբռնագանձվի նաև առանց քրեկանա գործի. նոր նախագծի հետքերով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այս օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով, և որի արժեքը ներկայում գերազանցում է 50 մլն դրամի շեմը:

Ուսումնասիրությունը կարող է ներառել դրա սկսելուն նախորդող տասը տարիները: Ըստ այդմ, գույքը ենթակա է բռնագանձման, եթե ապացուցվում է, որ գույքը օրենքով նախատեսված ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամուտներով: Նկատենք, որ փոփոխություններն էական են. գործող օրենսդրությունն այժմ թույլ է տալիս բռնագանձել բացառապես դատավճռով հաստատված հանցագործության կատարման համար օգտագործված կամ դրա արդյունքում ստացված գույքը, իսկ նոր նախագիծը նախատեսում է, որ դատախազությունը կարող է առանձին վարույթ սկսել և ուսումնասիրել, համեմատել անձի օրինական եկամուտներն ու ունեցած գույքը, և եթե դրանց տարբերությունը լինի 50 միլիոն դրամից ավելի, ապա դիմել դատարան այդ գույքը բռնագանձելու համար: Նկատենք, որ այս օրենքի շուրջ աշխատանքները վաղուց էին տարվում, և նախագիծն ուղարկվել էր նաև միջազգային փորձաքննության, որից հետո էլ դրվեց հանրային քննարկման: Ինչպես հայտնի է, իրավասու մարմին է ճանաչվել ՀՀ գլխավոր դատախազությունը: Սակայն այս տարբերակը միակը չի եղել:

Թերթի տեղեկություններով` մի քանի տարբերակ է քննարկվել` նախ` ստեղծել անկախ մարմին, որ կզբաղվի նման գործերով, կամ էլ նման գործառույթ տալ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Սակայն հետագայում եկել են այն եզրակացության, որ սրանք հարմար տարբերակներ չեն, և, որպես իրավասու մարմին, ընտրվել է դատախազությունը: Հավելենք, որ այս օրենքի շուրջ խորհրդարանում բուռն քննարկումներ են սպասվում, քանի որ ընդդիմության ներկայացուցիչները խնդրահարույց կետեր են տեսնում և կարծում են, որ օրենքը կարող է վնասել նաև «շարքային» քաղաքացիներին և դառնալ վրեժխնդրության հիմք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին