ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիրավի պատմական իրադարձություն է համարել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա Թվիթերի իր միկրոբլոգում ԱՄՆ օրենսդիրների այդ քայլը համարել է հարգանքի տուրք՝ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին և մեծ քայլ՝ կանխարգելման օրակարգի ամրապնդման ուղղությամբ։
«ԱՄՆ Սենատի թիվ 150 բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակն է։ Աշխարհասփյուռ հայերի անունից հայտնում եմ մեր երախտիքը Սենատի այս նշանակալի որոշման համար»,-նշել է ՀՀ վարչապետը՝ օգտագործելով «այլևս երբեք» հեշթեգը (#NeverAgain):
ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևը։
Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.