Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Հայաստանն և Ավստրիան համագործակցելու են շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում այսօր Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարարության միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 

Հուշագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարար Մարիա Պատեկը։

Հուշագիրը նպատակ ունի միասնական ջանքերով նպաստել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության նախագծերի և գործողությունների համատեղ իրականացմանը՝ հուշագրի կողմերի ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Երկու երկրի նախարարությունները հուշագրով հաստատել են համագործակցությունը՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանման, ջրային ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի մոնիտորինգի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործման, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման, էկոտուրիզմի և ոլորտին առնչվող այլ հարթություններում:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին