Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Լուսավորության տաճարը պիտի կառուցանվի ամբողջ ազգի ձեռքով»

«Ազգության հրապարակախոս». Միքայել Նալբանդյանին առավելագույնս հակիրճ եւ ստույգ է բնութագրել ականավոր գրականագետ Արսեն Տերտերյանը: Հավելենք՝ անկեղծ ու անվախ հրապարակախոս, ազգային կյանքի իրողությունների եւ դրա տեսական արտացոլումների անաչառ վերլուծաբան ու անկաշառ քննադատ, հայոց քաղաքական, տնտեսական, հոգեւոր եւ բարոյական վերածննդի ուղիների գիտակ ու ջատագով: 

Եվ բացարձակ ճշմարտություն է այն ինքնաբնութագրումը, երբ վիճաբանական խոսքի պաթոսի ազդեցությամբ Միք. Նալբանդյանը հարկադրված է եղել ասելու, թե «ազգի վնասը եւ օգուտը ավելի մեծ կշիռ ունի մեր աչքումը, քան մեր անձնականը», եւ որ «Ճշմարիտ եւ անխարդախ սիրով սիրելով մեր ազգը»՝ իր առաքելությունն ու պարտքն է համարում «ճշմարտության դրոշակը բարձրացնելը», հանդես գալու որպես «պաշտոնյա ճշմարտության» ընդդեմ անարդարությունների, կեղծիքի, նախանձի, բանսարկությունների, խավարամոլության, հայոց առաջընթացը խաթարող մյուս երեւույթների:

Հայ շատ հեղինակների պես Միք. Նալբանդյանը դառնությամբ արձանագրել է հայոց անմիաբանության հանգամանքը՝ դրա պատճառը համարելով անհատապաշտության պառակտիչ ոգին. «Մեր ազգի անդամքը, ամենեքյան համարում են յուրյանց անձը մասնավոր, ազգը դարձել է մի վերացականություն. եւ այդ է պատճառը, որ ազգի հառաջադիմության սայլը ընկած մնում է ճանապարհի վերա, որովհետեւ ամենայն մարդ, մասնավոր համարելով յուրյան, սիրտ չունի մոտենալ եւ ձգել տանել սայլը…. Ահա մեր ցավը, մեր խոցը, մեր վիշտը»»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին