Կիրակի, 01. 06. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Հավաք՝ ի պաշտպանոթյուն Նիկոլ Փաշինյանի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Թերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 14-ին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հավաք է անցկացնելու Երեւանում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության շարքերը լքելուց եւ անկախ պատգամավոր դառնալուց հետո սա Բաբաջանյանի առաջին քաղաքական հավաքն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահից անկախ պատգամավորը որոշել է ակտիվանալ, թիմակիցներ հավաքել եւ սկսել կուսակցաշինական աշխատանքներ: Նա հավաքին մասնակցելու համար հրավեր է ուղարկել տարբեր քաղաքական-հասարակական ներկայացուցիչների:

Դեկտեմբերի 14-ին սպասվող հավաքն առաջին քայլն է նոր կուսակցություն ստեղծելու: Ըստ էության, պատգամավորն ակտիվացնում է նաեւ արտախորհրդարանական կյանքը եւ փորձում քաղաքական ասպարեզ բերել նաեւ խորհրդարանում չընդգրկված անհատների կամ ուժերի, որոնք, սակայն, որեւէ կապ չպետք է ունենան նախկին իշխանությունների հետ: Թերթի հետ զրույցում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը չհերքեց այդ օրը հավաք անցկացնելու փաստը, սակայն ընդգծեց, թե այն կապ չունի կուսակցաշինության հետ, ապա մանրամասնեց. «Մի հարցի շուրջ այդ օրվա հավաքը մեզ միավորում է, որը անխախտ է. դա հեղափոխական օրակարգն է, որ իշխանության վարկանիշը կարող է ընկնել, բայց հեղափոխության վարկանիշը` ոչ: Մենք պատրաստ ենք ամեն կերպ պաշտպանել այդ օրակարգը»: Դիտարկմանը` կուսակցակաշինության առումով ինչ է արվում, նա ընդգծեց. «Իմ` կուսակցական առանձին միավոր ստեղծելու ջանքերը ամբողջությամբ տապալվեցին, որովհետեւ չհաջողվեց մեր քննարկումները արդյունավորել: Հաջորդ տարի առանձին նախաձեռնությամբ հանդես կգամ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին