Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Դեռ որքա՞ն են պաշտոնավարելու ուժային կառույցների ղեկավար ժամանակավոր պաշտոնակատարները

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեցինք ճշտել` ուժային կառույցների ղեկավար ժամանակավոր պաշտոնակատարները դեռ որքա՞ն են պաշտոնավարելու, եւ ե՞րբ է պատրաստվում վարչապետ Փաշինյանը հիմնական ղեկավարներ նշանակել։ «Այդ կառույցները վարչապետի իրավասության ներքո են, ինքն է որոշում կայացնում` երբ։ Երբ որոշեց, կհրապարակայնացնենք։ Ինքն իր դիրքորոշումը հստակ ասել է այդ առնչությամբ»: Պնդում կա, որ հենց ԺՊ-ներն էլ` Էդուարդ Մարտիրոսյանը (ԱԱԾ) եւ Արման Սարգսյանը (ոստիկանություն)  կհաստատվեն այդ պաշտոններում։ «Երկրորդեմ` երկու կառույցներն էլ վարչապետի ենթակայութան տակ են, իր լիազորությունների սահմանում կորոշի»: Ի դեպ, խոսակցություններ կան նաեւ Ձեր մասով` արտաքին գերատեսչության հետ կապված։ 

«Ո՞վ է նման բաներ ասում»: Ժողովուրդը։ «Նման բան չկա, մտածում եմ, որ դա խիստ մտացածին է, Դուք եք հորինել, եւ երրորդ` ես շատ մեծ պատիվ եմ համարում այն գործունեությունը, որով այսօր զբաղվում եմ»: Այսինքն՝ բացառում եք։ «Ես պատասխանեցի»: Ասում են` երբեք մի ասեք երբեք։ «Ուրիշ հարցեր ունե՞ք»: Այո, ունեմ․ ուզում եմ իմանալ` Հայրապետովին արդեն փոխարինող կա՞։ «Ժամանակավոր պաշտոնակատար է եւ ամբողջ ծավալով իրականացնում է իր աշխատանքը»:

Առավել մանրամասն`  թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին