Թուրքիան պատրաստ Է քննարկել ամեարիկացի զինծառայողների համար Ինջիռլիքի իր ավիաբազան փակելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Անկարայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով: Այդ մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 11-ին հայտարարել Է A Haber հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Թուրքիան կարող Է ԱՄՆ-ին խնդրել՝ իր զինվորականներին դուրս բերել Ինջիռլիքի ավիաբազայից»,-նրա խոսքը մեջբերել Է Sabah թերթը:
Ինչպես հայտարարել Է Չավուշօղլուն, Անկարան նաեւ կարող Է «փոխել Քուրեջիք բազայի կարգավիճակը», որտեղ ծավալված են հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բաղադրատարրերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:






