Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. 2020 թվականի հունվարի 1-ից հետո հարկային համակարգում էական փոփոխություններ են լինելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

«2020 թվականի հունվարի 1-ից հետո հարկային համակարգում էական փոփոխություններ են լինելու: Ինչպես հայտնի է, այս տարվա հունիսին խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը եւ այն ուժի մեջ է մտնում հենց հունվարի 1-ից: Այսպիսով, հունվարի 1-ից բոլոր աշխատավարձ ստացողները վճարելու են 23 տոկոս եկամտահարկ, սակայն յուրաքանչյուր տարի այն 1 տոկոսով էլ կնվազի, եւ 2023 թվականից կգործի 20 տոկոս եկամտահարկ:

Դրան զուգահեռ փոփոխություններ են լինելու նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգում: Եթե այժմ քաղաքացին իր աշխատավարձից վճարում է 2.5 տոկոս պարտադիր վճար, իսկ պետությունը` 7.5 տոկոս, ապա աստիճանաբար 2023 թվականին այն կհավասարեցվի: Մասնավորապես, 2020 թվականից քաղաքացին կվճարի 3.5 տոկոս, հաջորդ տարի 4.5 տոկոս, իսկ արդեն 2023 թվականին` 5 տոկոս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին