Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Ամանորի միջոցառումների համար Երևանում կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված գումարը 270 միլիոն դրամով ավելացրեց։ Մինչ այդ համայնքային բյուջեից հատկացրել էր 54 մլն, կառավարությունն էլ իր կողմից ևս 271 միլիոն 797 հազար դրամ ավելացրեց: Ընդհանուրը 541 միլիոն դրամ կամ շուրջ 750 հազար դոլար կազմեց: 

Սա երեկ բուռն քննադատության ալիք բարձրացրեց քաղաքային իշխանությունների հանդեպ։

Մարդիկ հիշեցին, որ Տարոն Մարգարյանի օրոք Ամանորի միջոցառումների համար 40 միլիոն դրամ էին ծախսում, իսկ հիմա մոտ 10 անգամ շատ են դուրս գրում, և հայտնի չէ, թե դրա ինչքան մասն է ծախսվելու, ինչքանը՝ «ուտվելու»։ Ընդ որում՝ գումարի որոշ մասը տրվելու է Գորան Բրեգովիչին, որ նա Ամանորի գիշերը համերգ տա Հանրապետության հրապարակում:

Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին