Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Գյումրիում տնակում ապրող յուրաքանչյուր ընտանիքի նկատմամբ կցուցաբերվի անհատական մոտեցում

Ավերիչ երկրաշարժից 31 տարի անց Գյումրիում դեռ անելիքներ կան, բայց տրամադրությունը՝ լավատեսական է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցում նշեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը:

«Հիմա արդեն աշխատելու և այդ արդյունքները վերջնական տեսքի բերելու ու ցույց տալու ժամանակն է: Այսօր 3600 տնակ ունենք և 3600 ընտանիքի ճակատագիր: Փոփոխությունները կան, և մենք աշխատում ենք, որ այդ փոփոխությունների վերջնարդյունքում հասնենք այն  կետին, որ գյումրեցին  մեջքը շտկված ապրի, արարի ու գնա առաջ»,-նշեց մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ տնակում ապրող յուրաքանչյուր ընտանիքի մասով պետք է առանձին՝  անհատական մոտեցում:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ այս տարիների ընթացքում բնակարանաշինական ու սոցիալական բազմաթիվ ծրագրեր իրականացվեցին քաղաքում, բայց աղետի թողած հետքերն այնքան մեծ էին ու խորը, որ դրանք ամբողջությամբ վերացնել մինչև օրս չի հաջողվում: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին