Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Նախարար Բադասյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բրյուսել կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 5-ին և 6-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության և սպառողների տնօրինության գլխավոր տնօրեն Թինա Աստոլային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը գոհունակություն է հայտնել հանդիպման համար, կարևորել արդարադատության ոլորտի բարեփոխումների տեսլականը ևս մեկ անգամ քննարկելու հնարավորությունը և վերահաստատել է Եվրոպական միության հետ համագործակցությունը խորացնելու և բարեփոխումներն օր առաջ իրականացնելու հանձնառությունը:

Ռուստամ Բադասյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին շրջանում մշակված ոլորտային 4 ռազմավարությունների մանրամասները, որոնք վերաբերել են դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին, ինչպես նաև մշակման փուլում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագծին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության շրջանակում իրականացվող միջոցառումների ուղղությունները, որոնք վերաբերել են դատական համակարգում անկախության, հաշվետվողականության ամրապնդմանը, Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը և այլ հարցերի:

Այցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովային, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին: Վերջինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտում ԵՄ աջակցության ուղղություններն ու ժամկետները։ Առանձին անդրադարձ է եղել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների Կառավարության տեսլականին։

Լոուրենս Մերիդիթը շեշտել է ԵՄ պատրաստակամությունը աջակցելու Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ այլ գործընկերների հետ համագործակցության շրջանակում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին