Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Նիկոլ Փաշինյանի` Իտալիա այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Դիվանագիտական ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Պաշտոնաթողություն է սպասվում Իտալիայում դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին, որը նշանակվել էր 2016-ին։ Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա։ Նրա փոխարեն, մեր տվյալներով, կնշանակվի ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը, որը ՀՀ նախագահի աշխատակազմում է աշխատել 1995 թ․:

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի ռեալ հավակնորդ է հայտնվել՝ 2005-2014 թթ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, որը 2014-ից Բելգիայում ՀՀ դեսպանն է և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Նրա փոխարեն Բրյուսել կմեկնի, ըստ ամենայնի, Աննա Աղաջանյանը, որը 2013-2018 թթ․ Ինդոնեզիայում ՀՀ դեսպանն էր և ընտանեկան հանգամանքներով պայմանավորված՝ հրաժարվել էր պաշտոնից և խնդրել իրեն տեղափոխել Եվրոպա: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին