Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Մոսկվայի տանը կազմակերպվեց Բելառուսի մշակույթի օրվան նվիրված համերգ

Հայաստանում Բելառուսի դեսպանությունը բելառուսական համայնքի հետ համատեղ  Երևանի Մոսկվայի տանը դեկտեմբերի 5-ին կազմակերպեց համերգ՝ նվիրված Բելառուսի մշակույթի օրվան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էր  Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Իգոր Նազարուկը, բելառուսական համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ և հյուրեր:

Իգոր Նազարուկը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր գնահատում են բելառուսական մշակույթը և ազգային ավանդույթները: Դեսպանը կարևորեց գյուղական համայքների կենսամակարդակի և հեղինակության բարձրացումը, քանի որ Բելառուսի ազգային մշակույթը և ավանդույթը հիմնականում պահպանվել են գյուղերում:

«Բելառուսում 2018 թվականից մեկնարկել է  «Փոքր հայրենիքի տարի» նախաձեռնությունը, որը առաջ է մղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Գաղափարը նրանում է, որ հաջողության հասած մարդկանց միջոցով բարձրացնենք մեր համայնքների բնակիչների կենսամակարդակը և հեղինակությունը, որպեսզի քաղաքացիները կարողանան ապրել հարմարավետ և արժանի կյանքով ոչ միայն մեծ քաղաքներում, այլ նաև գյուղերում»,- ընդգծեց Նազարուկը:

Համերգի ընթացքում ներկայացվեցին բելառուսական ազգային երգերը և պարերը:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվում էին  «Արմենպրես» և «Բելտա» լրատվական գործակալությունների կողմից տրամադրված լուսանկարները, որոնցում ներկայացված էին  բելառուսական ժողովրդական ծիսակատարությունները, ինչպես նաև Բելառուսի տեսարժան վայրերը և գեղեցիկ շինությունները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին