Ուրբաթ, 06. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. ԱԱԾ բացահայտման հետքերով. երեխաներից մեկին որդեգրել է աշխարհահռչակ իտալացի մրցավարը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԱԾ-ն նոյեմբերի 15-ին հայտարարեց, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: «Ժողովուրդ» օրաթերթը այս հայտարարության հետքերով բացառիկ մանրամասներ է պարզել. պարզվում է, որ այդ ճանապարհով հայ երեխա է որդեգրել աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան:

Հիշեցնենք` ըստ ԱԱԾ-ի` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են հրաժարվել երեխայից ու, նրանց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն կորզել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ իրեն այդ բացահայտման գործում օգնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ձերբակալվածների մեջ Սոցապ նախարարության աշխատակիցներ չկան: «Զգույշ պետք է լինենք և որևէ կերպ չտրվենք, այսպես ասեմ, հորդորներին, որոնք ուղղված են երեխայից հրաժարվելուն, երեխայի առողջական խնդիրը պատճառաբանելուն»,- ընդգծել է նախարար Բաթոյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին