Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում անդրադարձավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմայի մասին Փաշինյանը խոսեց՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին:

«Մի ժամանակ Հայաստանում կար գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման ծրագիր: Քիչ առաջ այս լուրը կարդալով՝ պարոն Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր կառավարությունն է այդ ծրագիրը փակել, համարելով, որ դա կոռուպցիոն ծրագիր է, իրականում գյուղացիներին ոչինչ չի տալիս: Հիմա ՀՔԾ հաղորդագրությունից պարզվում է, որ, ըստ մեղադրանքի նյութերի, Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարել է, որ վառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որը ցածր գին է առաջարկում, այլ «Ֆլեշ» ընկերությունից: Սա է պատմությունը: Կարծում եմ, որ քննությունը կպարզի, թե ինչ է, և որևէ ավել բան, քան հրապարակված է, չեմ կարող ասել»,- նշեց վարչապետը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համարոր նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնըիր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին