«Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ ամենաձնառատ ձմռանն էլ մայրաքաղաքը պատրաստ է:
Բայց մինչեւ պատրաստվածության մասին մանրամասնելը՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի բաժնի պետ Հարություն Խաչատրյանը թերթի հետ զրույցում ընդգծել է, որ ձմռան մասով աշխատանքները միայն ձյունը մաքրելուն չեն վերաբերում: Դրանք ավելի ընդգրկուն են՝ հաստ տանիքներից մինչեւ վերելակային տանիքների նորոգում ու ջերմամեկուսացում: Հ. Խաչատրյանն արված գործերը թվերով է ներկայացրել:
Նա նաեւ տեղեկացրել է, որ համապատասխան տեխնիկան, աղն ու ավազը եւս տեղում են՝ կազմ ու պատրաստ»:






