Հինգշաբթի, 05. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Ինչո՞ւ պետք է պետությունը ստորադասել Առաքելական եկեղեցու պատմությանը. իշխանական պատգամավոր

«Հրապարակ» թերթը գրում է.

Ինչպե՞ս եք վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելուն՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանին։ «Միայն կողմ եմ»: Ինչո՞ւ։ «Որովհետև հայ եկեղեցու պատմությունը չի կարելի դիտարկել հայոց պատմությունից զատ, և եթե «Հայ եկեղեցու պատմությունը» հանում են ու ներառում «Հայոց պատմության» մեջ, լրիվ նորմալ է»:

Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ կետն է խախտվում այդ դեպքում, որովհետև այն ամրագրում է` Հայ առաքելական եկեղեցին ունի բացառիկ առաքելություն հոգևոր-մշակութային կյանքում` հայ ինքնության հարցում։ Կա նաև 2007 թ․ ընդունված օրենքը` Հայաստանի Հանրապետության և եկեղեցու հարաբերությունների մասին, ուր հոդված 8-ով գրված է` եկեղեցին կարող է մասնակցել Հայ առաքելական եկեղեցու պատմության բովանդակային` կրթական ծրագրերի մշակմանը։ «Չկա օրենսդրություն, որը համընդհանուր կդարձներ Հայ առաքելական եկեղեցու դասավանդման առարկան։ Նաև կարծում եմ, որ այն պետք է դասավանդվի «Հայոց պատմության» շրջանակում»:

Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ընտրությունների ժամանակ «Իմ քայլն» այդ մասին չտեղեկացրեց, որովհետև ժողովուրդը նման մանդատ ձեզ չի տվել` «Հայոց լեզուն» և «Հայոց պատմությունը» բուհերի «ինքնավարությանը հանձնելու», «Եկեղեցու պատմությունը» հանելու։

«Նախ` ցանկացած պետության համար պետությունն ու կրոնն անջատ են»: Բա ինչո՞ւ եք միացնում պատմությանը, չէ որ պատմությունը հայոց պետության մասին է։ «Ո՛չ, այդպես չէ, մենք մեր նախընտրական ծրագրում շեշտադրել ենք, թե ինչպիսին են մեր մոտեցումները՝ չի դասավանդվում նաև հայոց պետականության պատմությունը, չէ՞, ինչո՞ւ պետք է պետությունը ստորադասել Առաքելական եկեղեցու պատմությանը: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին