Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի մասնակիցների թիվը 3 անգամ գերազանցել է 2017թ. ցուցանիշը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019թ. դրամահավաք-հեռուստամարաթոնին մասնակցած քաղաքացիների թիվը շուրջ երեք անգամով գերազանցել է 2017թ. ցուցանիշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2017թ. մարաթոնին մասնակցել է 3240 քաղաքացի, իսկ 2019թ. մասնակցել է 9644 քաղաքացի: Այսինքն՝ մասնակցած քաղաքացիների թիվը 3 անգամ ավել է: Մեզ պետք է ոչ թե 22 հայ, որ հիմնադրամին կտա մի քանի մլն դոլար, այլ պետք է մի քանի մլն հայ, որ ամեն ամիս հիմնադրամին կնվիրաբերի 22 դոլար»,- նշեց վարչապետը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019թ. դրամահավաքհեռուստամարաթոնին հանգանակվել է 10,235,847 ԱՄՆ դոլար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին