Հինգշաբթի, 19. 02. 2026

spot_img

Կատալոնիայի անկախացումը և… Եվրոպայի ապագան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Իսպանիան ունի 17 ինքնավար մարզ, որոնցից մի քանիսի բնակչության մեծամասնությունը վաղուց է ցանկանում անկախանալ եւ սեփական պետությունը ստեղծել: Այսօր նման պայքարի մեջ են առավելապես 3 մարզ՝ Կատալոնիան, Բասկոնիան, Գալիցիան: Իմիջիայլոց, Բասկերի երկրի մի մասն էլ Ֆրանսիայում է, եւ Իսպանիայից անկախանալու խնդիրը որպես բասկերի ծրագրի 1-ին մաս կարելի է համարել, որովհետեւ հետագայում, որպես ծրագրի 2-րդ մաս, ֆրանսիական Բասկոնիայի հետ վերամիավորման խնդիրն է առաջ գալու:

Համաձայն Իսպանիայի միասնականության կողմնակիցների տվյալների՝ Կատալոնիայի անկախության օգտին կողմ է եղել ինքնավարության բնակչության 41 տոկոսը, 49 տոկոսը՝ դեմ։ Բայց իրականում այլ էր թվագրությունը (ըստ կատալոնական ընտրական հանձնաժողովի):

Իսպանիայի թագավորը Կատալոնիայի առանձնացումն անընդունելի համարեց: ԵՄ-ն էլ հայտարարեց, թե անկախ Կատալոնիան չի կարող եվրոպական համագործակցության մաս կազմել, որից հետո անկախության հանրաքվեում հաղթած կատալոնացիները հետաձգեցին անկախության հռչակումը:

2018 թ. Կատալոնիայում կրկին բախումներ տեղի ունեցան ոստիկանության ու անջատական ակտիվիստների միջեւ: 2019 թ. կատալոնացիները կրկին անկախության հարց են բարձրացնում: Իսկ 2020 թ. գարնանը կառաջարկվի Կատալոնիայի Սահմանադրության նախագիծը…»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին