Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Փաշինյանը վերահաստատեց ԼՂ կարգավորման հարցում ՀՀ-ի ու Արցախի պատկերացումների նույնական լինելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի ու Արցախի պատկերացումները նույնական են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը նշեց դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Կարծում եմ, որ մենք մեկուկես տարվա ընթացքում լուծել ենք մեր առաջ դրված խնդիրը՝ ձևակերպել ենք Հայաստանի և Արցախի նոր ասելիքը Լեռնային Ղարաբաղի հարցում, արձանագրել ենք, որ ՀՀ և ԼՂ կառավարությունների և ժողովուրդների պատկերացումները ԼՂ հակամարտության հարցի կարգավորման շուրջ նույնական են, և մեր ասելիքն ավելի լսելի ու հասկանալի է դարձել միջազգային հանրության կողմից»,- ասաց Փաշինյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին