Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Լյուստրացիա անցկացնելու դեպքում բացվելու են ուժային կառույցների արխիվները

«Փաստ» թերթը գրում է. «Իր վերջին հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ինչքան էլ խուսափեց պատասխանել քաղաքական հարցերի, այնուամենայնիվ մի քանի խնդրահարույց հարցերի հետ կապված որոշակի ակնարկներ ներկայացրեց։ 

Հարցազրույցում Վանեցյանի հնչեցրած այն միտքը, թե ՀՀ-ում գործող Սորոսի գրասենյակը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար, տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։ Այն, որ սորոսականները հակադրվելու էին, սպասելի էր: 

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի՝ անցած շաբաթավերջի արձագանքից զատ, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս հարցը բավականին լարված ու բուռն է ընդունվել նաեւ ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ ստացող ՀԿ սեկտորի ներկայացուցիչների կողմից։ Խոսքը հատկապես վերաբերում է նրանց, որոնք ծառայություններ են մատուցել ու մատուցում օրվա իշխանություններին: 

Մեր աղբյուրների պնդմամբ, նրանք ՀՀ քաղաքական իշխանության առաջ վերստին հարց են բարձրացրել ՀՀ-ում լյուստրացիա անցկացնելու առումով՝ օրինակ բերելով Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային որոշ երկրների փորձը։ 

Բանն այն է, որ լյուստրացիա անցկացնելու դեպքում բացվելու են ուժային կառույցների արխիվները, եւ խորհրդային տարիների ՊԱԿ-ի գործողությունները դառնալու են հանրային սեփականություն։

Հենց դրանով է պայմանավորված, որ քաղհասարակության ներկայացուցիչների որոշ հատված անընդհատ այդ թեման բերում է հանրային օրակարգ եւ փորձում ապացուցել, որ լյուստրացիան Հայաստանում անխուսափելի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին