Կիրակի, 22. 02. 2026

spot_img

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական համարելու օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո այն բացասական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին