Հինգշաբթի, 19. 06. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Քաղաքապետարանը «ես քեզ՝ թույլտվություն, դու ինձ՝ կամազ, աղբատար» բանաձեւով տարբեր շինթույլտվություններ է շռայլել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը բացահայտումներ է արել, որոնք ավելի են խճճում քաղաքային իշխանության կամազային գործարքների խճանկարը: Պարզվում է` քաղաքապետարանը «ես քեզ՝ թույլտվություն, դու ինձ՝ կամազ, աղբատար» բարտեր-բանաձեւով տարբեր շինթույլտվություններ է շռայլել: Եղել են նույնիսկ ընկերություններ, որոնց թույլատրել են շինարարական աշխատանքները սկսել` նախապես չասելով, թե կոնկրետ ինչ են պահանջելու դրա դիմաց:

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ նման գործարքների «մենեջերը» փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն է: Նա, ի դեպ, առանձնապես չի փայլում իր կենսագրությամբ. նախկին ՕԵԿ-ական է, 2006-2018 թվականներին աշխատել է Կենտրոնական բանկում ու չարաշահումներին անմիջական մասնակցության՝ բանկային գաղտնիք ու սոցփաթեթներ վաճառելու պատճառով հեռացվել է ԿԲ-ից: Իսկ կոռուպցիոն այդ բացահայտումներից հետո Հ. Սարգսյանը լքել է Հայաստանը եւ վերադարձել միայն հեղափոխությունից հետո ու միացել իշխանականներին:

Թերթի տեղեկություններով` Հայկ Սարգսյանը մտերմացել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, հետեւաբար փոխքաղաքապետի համար փակ դռներ չկան, առանձին դեպքերում նա նույնիսկ առանց քաղաքապետի է որոշումներ կայացնում:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը երեկ, ի դեպ, հայտարարեց. «Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը իր մոտ է կանչում խոշոր կառուցապատողների եւ բանավոր կամ գրավոր պարտավորագիր վերցնում բնակելի շենքի շինթույլտվության համար տվյալ շենքի բնակարանների 5%-ը կամ դրա չափով երկրորդային շուկայից համապատասխան քանակության բնակարաններ` բնակֆոնդի առկա խնդիրները կարգավորելու նպատակով»:

Օրաթերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի շփվում որեւէ մեկի հետ, փոխքաղաքապետի միջոցով է առավելապես տեղեկություններ ստանում, իսկ դրանք Սարգսյանը նրան մատուցում է այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում: Եւ վերջնարդյունքում, ահա, ըստ շրջանառվող տեղեկությունների` Հայկ Մարությանի պաշտոնավարման հարցականն ավելի է բյուրեղանում, թեեւ իշխող թիմը դեռ հակված չէ զոհաբերել Մարությանին՝ ընդառաջելով ընդդիմության պահանջներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին