Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Փաշինյանի հանդիպումը նախագահի 3 թեկնածուների հետ ֆուրոր է առաջացրել Արցախում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում նախագահական ընտրություններին ընդառաջ 3 թեկնածուների հետ հանդիպումը ֆուրոր է առաջացրել Արցախում:

Հատկապես Մասիս Մայիլյանի թիմակիցների, նրան սատարող «Վաղվա Արցախ» կուսակցության մեջ, թե ինչու է Փաշինյանը հանդիպում նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ «հեղափոխականացնում նրանց»։ Նկատի ունեն Արայիկ Հարությունյանին, չնայած հանդիպումն առաջին հերթին մեսիջ էր Վիտալի Բալասանյանին` «չնկատելու» առումով:

Ի դեպ, շաբաթ օրը նույնական վերաբերմունք դրսեւորեց նաեւ իշխանական Հ1-ը, որը տեղեկացրեց Աշոտ Ղուլյանի առաջադրման մասին, սակայն նույն օրը առաջադրված Բալասանյանի մասին քար լռություն պահեց:

Ինչո՞ւ չէին հրավիրել Բալասանյանին Փաշինյանի հետ հանդիպման՝ հարցրինք նրան առաջադրած «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանին։ «Կդժվարանամ ասել, իրե՛նց պետք է հարցնել»:

Եթե հրավեր ստանայիք, կգնա՞ր։ «Չեմ կարող ասել, կստանայինք` կորոշեինք։ Մենք էլ ենք լրատվամիջոցներից իմացել, որ նման հանդիպում է տեղի ունեցել»: Արցախում, անգամ այն թեկնածուների թիմերում, ում հետ հանդիպել է ՀՀ վարչապետը, տեսակետ կա, որ դա Արցախի ընտրություններին խառնվելու գործընթաց է։ «No comment»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին