Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Մեսին 6-րդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ»-ը

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզում: «France Football» պարբերական անցկացրած քվեարկության արդյունքում «Ոսկե գնդակ»-ին արժանացել է Մեսին:

Երեկոյի ընթացքում «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակին արժանացավ Նիդերլանդների ազգային թիմի և «Յուվենտուս»-ի պաշտպան Մատեյս դե Լիգտը:

Լև Յաշինի անվան լավագույն դարպասապահի մրցանակը, որը տրվեց պատմության մեջ առաջին անգամ, տրվեց Բրազիլիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ից Ալիսոն Բեքերը:

Կանանց ֆուտբոլում լավագույնը ճանաչվեց ԱՄՆ հավաքականից  Մեգան Ռապինոն:

«Ոսկե գնդակ»-ն ամենամյա մրցանակը շնորհվում էր ֆրանսիական «France Football» ամսագրի կողմից նախորդ տարվա ընթացքում լավագույն ելույթ ունեցող ֆուտբոլիստին:

Մինչ այս Մեսին այս մրցանակին արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015 թվականներին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին