Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է պաշտպանվեն սոցիալական մոդելով. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ  կազմակերպված կլոր սեղանին, որը կազմակերպվել էր «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» և «Արցախի կույրերի միություն» հասարակական կազմակերպությունների կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում Ա. Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կատարած աշխատանքներն ու ծրագրերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Նա շեշտադրել է, որ անհրաժեշտ է համապարփակ հետազոտություն կատարել ոլորտի խնդիրների ախտորոշման և լուծման նպատակով: Պաշտպանն ընդգծել է իր հետևողականությունը հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրներն ուշադրության ներքո պահելու և դրանց համակարգային լուծմանը նպաստելու հարցում:

Ա.Բեգլարյանը անդրադարձել  է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ խնդիրների, մասնավորապես՝ զբաղվածության, ներառական կրթության, կարողությունների զարգացման, ֆիզիկական միջավայրի մատչելիության և մի շարք այլ հարցերի: Նա շեշտադրել է, որ առկա խնդիրների լուծումը պետք է տեղի ունենա սոցիալական մոդելով, ինչը ենթադրում է համակարգում հիմնային բարեփոխումների իրականացում:

Հանդիպման վերջում Պաշտպանի և մասնակիցների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա ակտիվ համագործակցության շուրջ»,- նշվախ է հաղորդագրության մեջ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին