Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Տոկիոն կղզի Է գնել, ուր կտեղափոխեն ամերիկյան օդուժի վարժանքները

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը համաձայնության Է եկել 16 մլրդ իենով (գրեթե 146 մլն դոլար) երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Կագոսիմա պրեֆերտուրայի Մագե անմարդաբնակ կղզին գնելու շուրջ, որտեղ օբյեկտ Է կառուցվելու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրներից տախտակամածային ինքնաթիռների զանգվածային զորավարժություններ անցկացնելու համար: Այդ մասին դեկտեմբերի 2-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտնել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նման մշտական օբյեկտի ստեղծումը շատ կարեւոր Է անվտանգության ապահովման տեսակետից,-ասել Է նա:-Ցանկալի կլիներ արագորեն ձեռնամուխ լինել դրա սարքավորմանը»:
Կղզու գնման շուրջ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել Տոկիոյի մասնավոր մի ընկերության հետ, որն այնտեղ հողերի սեփականատեր է:

Օդուժի վարժանքները, որոնց ընթացքում ինքնաթիռների վերթիռներ եւ վայրԷջքներ են փորձարկվում ավիակիրների տախտակամածին, ուղեկցվում են մեծ աղմուկով եւ Ճապոնիայում մշտապես առաջ են բերում բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմինների բողոքները: Դրա պատճառով դրանք տեղափոխվել Էին գրեթե անմարդաբնակ Իվոձիմա հեռավոր կղզի: Սակայն այն չափազանց հեռու Է Տոկիոյից՝ ավելի քան 1200 կիլոմետր:
Արդյունքում դեռ 2011 թվականին երկու երկրների զինվորականները որոշել Էին ուսումնասիրել նման վարժանքների համար Մագե կղզում զինափորձարան տեղակայելու հարցը: Այն գտնվում Է Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հարավ-արեւելքում ԱՄՆ-ի ծովային հետեւակի «Իվակունի» ավիաբազայից ընդամենը 400 կիլոմետր հեռավորության վրա, ուր այժմ տեղափոխվել Է ամերիկյան տախտակամածային օդուժի շուրջ 60 ինքնաթիռ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին