Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Կապանն ընտրվել է Հայաստանի 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք

 Սյունիքի մարզի Կապան քաղաքն ընտրվել է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականին Կապանում կիրականացնի տեղական և միջազգային երիտասարդական ծրագրեր` դրանցում ներգրավելով համայնքի և մարզի երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպությունները:

2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար հայտ էին ներկայացրել Արմավիր, Կապան, Հրազդան, Գավառ և Գորիս քաղաքները: Հաղթողը որոշվել է կարճ հաղորդագրությամբ (sms) քվեարկության և հայտերի փորձագիտական գնահատման միջոցով` տեղում ուսումնասիրությունների արդյունքում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի խոսքով`  կարճ քվեարկությամբ ամենաշատ ձայները ստացել էր Հրազդան քաղաքը, երկրորդ տեղում Կապանն էր:

«Քվեարկության արդյունքները համադրելով փորձագետների կողմից տրված գնահատականների հետ որոշվեց 2020 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ճանաչել Կապանը: Սա նշանակում է, որ Կապանը լինելու է երիտասարդական միջոցառումների կիզակենտրոնը, այնտեղ իրականացվելու են երիտասարդական բազմաթիվ ծրագրեր»,- ասաց Լոռեցյանը:

Նոյեմբերի 5-25-ը ակտիվ է եղել քվեարկությունը, իսկ նոյեմբերի 15-ից մրցույթի կազմկոմիտեն և փորձագետներն այցելել են հայտատու քաղաքների մարզական, մշակութային, ժամանցի և այլ հաստատություններ, ծանոթացել տեղի երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների հետ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին