Կիրակի, 06. 07. 2025

spot_img

Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ից կպահանջի դատապարտել Թուրքիայի վարքը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովին կպահանջի Թուրքիայի «սադրիչ վարքի» դատապարտումը։

«Ալյանսը չի կարող անտարբեր լինել, երբ մի անդամը բացեիբաց խախտում է միջազգային իրավունքը և բացեիբաց հանդես գալիս մեկ այլ անդամի դեմ»,-  ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է Միցոտակիսը «Նոր ժողովրդավարություն» կուսակցության համագումարում։

Նախօրեին հունական պատվիրակությունը, որը գլխավորում էր էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխնախարար Դիմիտրիս Իկոնոմուն, լքել է Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունն՝ ի նշան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սադրիչ հայտարարությունների» դեմ բողոքի։

Էրդողանն արարողությանը հայտարարել է, որ Թուրքիան չի դադարեցնի էներգակիրների հետախուզումը և հորատումը Կիպրոսի մերձափնյա ծանծաղուտում և կիպրական բացառիկ տնտեսական գոտում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին