Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

ՀՀ արտգործնախարարը դրական է գնահատում Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունը

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը դրական է գնահատում Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունը, որի ընթացքում Հայաստանն ու Արցախը ներկայացնող լրագրողները հնարավորություն են ունեցել լինել Ադրբեջանում, իսկ Ադրբեջանի լրագրողներն այցելել են Հայաստան և Արցախ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում:

«Շատ պատասխանատու պահ էր, որովհետև, ինչպես տեսաք, այս ամենը բխում էր մեր պայմանավորվածություններից, այս ամենը բխում էր նաև մեր քաղաքականությունից, որ, եթե մենք գործնական աշխատում ենք խաղաղ գործընթացի ուղղությամբ, անհնար է սպասել առաջընթացի, եթե մենք չունենք համապատասխան միջավայր, սակայն միջավայրն այնպիսին է, որ անհնար է սպասել ճեղքումներ կամ անմիջական արդյունքներ այս մեկ միջոցառումից:

Շատ էական էր, որ այս ծրագիրն իրականացվում էր լրագրողների մակարդակով, այսինքն` այն մարդկանց մակարդակով, որոնք կարծիք ստեղծող են, լրագրողներ են, տեղեկատվություն ստեղծողներ են: Մեր կողմից երկու հոգի Հայաստանից, երկու հոգի Արցախից եղան այնտեղ, իրենց մասնագիտական բնագավառի գործընկերների հետ հանդիպեցին: Չեն եղել որևէ պաշտոնական հանդիպումներ, սա էլ է մտածված: Մենք ունենք այս արդյունքը, չեմ ուզում շտապել, անմիջապես կառուցել բոլոր մնացած քայլերը: Ես դրական եմ գնահատում, որ սա տեղի ունեցավ: Մենք ստեղծեցինք մի նոր բովանդակություն, որը շատ էական է»,- ասաց Մնացականյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին