Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում հանրության կողմից այդքան չարչրկված Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ

«Փաստ» թերթը գրում է.

Ակնհայտ է, որ ՀՀ դատաիրավական ոլորտում տիրող անհասկանալի վիճակի առումով, մասնավորապես ՍԴ շուրջ ընթացող զարգացումներում ներկայումս յուրատեսակ «թայմ աութ» է տիրում, քանի որ, «Փաստի» տեղեկություններով, իշխանություններն այս փուլում ժամանակավոր «դադար» են վերցրել ՍԴ-ն ցրելու և Հրայր Թովմասյանի դեմ սկսած դեմարշի հարցում։ 

Բանն այն է, որ այդպես էլ չեն գտնում հարցի լուծումը, որը մի կողմից թե՛ հայաստանյան հասարակության և թե՛ գիտակից միջազգային հանրության կոշտ գնահատականին չի արժանանա, մյուս կողմից՝ թույլ կտա հասնել Նիկոլ Փաշինյանի նպատակին, այն է՝ ունենալ կամակատար Բարձր դատարան իր լևոնտերպետրոսյանական նախագահով: 

Արդեն իսկ շրջանառվել են տարբերակներ, որոնք քննարկվում են իշխանության ներսում: Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, դեռևս վերջնական եզրահանգման չեն եկել: Միակ բանը, որը հստակ է, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումն է, որի մեկնարկը, ըստ իշխանության ներկայացուցիչների, կտրվի 2020-ի փետրվարին:

Այս համատեքստում բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում նաև հանրության կողմից այդքան չարչրկված Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ։ Թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս հայտնվել են անելանելի դրության մեջ, քանի որ չեն հասկանում, թե ինչ տրամաբանությամբ զարգացնեն կոնվենցիայի վավերականացման գործընթացը, քանի որ ներկա փուլում փաստացի կանգնած են փակուղու առաջ։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին