Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Հայկական ավիացիան լուրջ խնդիրների առջև է կանգնած. փորձառու կադրերից ազատվում են

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում շատ է խոսվել ՀՀ քաղավիացիայի խնդիրների մասին՝ նշելով այն խնդիրները, որոնք գնալով խորանում են այս ոլորտում իշխանափոխությունից հետո։ 

Թերթի՝ ոլորտին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ իսկապես այստեղ առկա են լուրջ խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ոլորտից հին ու փորձառու մասնագետների հեռանալու հանգամանքով։

Ավելի ստույգ՝ նրանցից ձերբազատվելու հանգամանքով: Վերջին մեկուկես տարվա ընթացքում քաղավիացիայի կոմիտեից դուրս են եկել ոլորտի մի շարք լուրջ գիտակներ: 

Մասնավորաբար, «կլասիկ» պատգամավորի խոսքերով, «սիրուն աղջկա» «թեթև ձեռքով» իրենց զբաղեցրած պաշտոնները լքել են քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը, իրավաբանական վարչության պետ Լևոն Ջանիբեկյանը, ինչպես նաև կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը, որը պատասխանատու էր ավիացիոն անվտանգության վերահսկման համար: 

Եթե այս ամենին հավելենք, որ տարբեր պատճառներով, այդ թվում՝ տեխնիկական անսարքությունների հետ կապված խնդիրներով պայմանավորված, մի շարք թռիչքներ հետաձգվել են կամ չեղարկվել, հասկանալի է դառնում, որ հայկական ավիացիան լուրջ խնդիրների առջև է կանգնած: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին