Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը կժամանի Հայաստան

Դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադին: Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին կընդունեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին