Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

Հայաստանում 3300 ՄԻԱՎ-ով մարդ է ապրում

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հանրապետության տարբեր քաղաքներում ու տարբեր կարգախոսներով՝ Առողջապահության նախարարությունն ու այս հիվանդության բացահայտմամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն անցկացնում են իրազեկման միջոցառումներ։«Գուկաս Գյումրի» այս կարգախոսով իրազեկման միջոցառում են այսօր կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտն ու «Եղիր իրազեկ» հասարակական կազմակերպությունը։

Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը Հայաստանում սկսվել է 1988 թվականից: Ո՞վքեր են համարվում այս հիվանդության նկատմամբ խոցելի խմբերը, և ինչ միջոցառումներ են իրականացվում վարակի վաղ հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին է խոսել առողջապահության փոխնախարարը, և նշել, որ Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը 3000-ից ավելին է:

«Հայաստանում 3300 միավով մարդ է ապրում։ Նրանցից 70 տոկոսը գիտեն իրենց կարգավիճակի մասին, գնում են, դեղերն ընդունում են, բուժվում են։ Պետք է ասեմ, որ նման միջոցառումները օգնում են իրազեկ լինել, հորդորում են բոլորին՝ գնան հետազոտվեն, պարզեն իրենց առողջական խնդիրները։

Ասեմ, որ եթե իրազեկումը դադարեցվի, ապա Հայաստանն էլ վատ վիճակում կլինի, ինչպես, օրինակ, մեր հարևան պետություններն են՝ Ռուսաստանն ու Ուկրաինան։ Մենք նրանց համեմատ լավ վիճակում ենք հիմա»,- ասել է առողջապահության փոխնախարարը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին