Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Ո՞վ է հավակնում Թուրքմենստանում ՀՀ դեսպանի պաշտոնին

«Հրապարակ» թերթը գրում է.

Երկու երկիր կա, որտեղ ՀՀ դեսպանների մահվանից հետո դեսպան չի նշանակվել․ մեկը Մեծ Բրիտանիան է՝ Արման Կիրակոսյանից հետո, չնայած նա հավատարմագիրն անգամ չէր հասցրել հանձնել թագուհուն։ Եվ Թուրքմենստանը, որտեղ հունիսին մահացավ մեր վերջին դեսպանը՝ Գառնիկ Բադալյանը, ով նշանակվել էր 2018-ի նոյեմբերին։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնի համար մեծ պայքար է ընթանում, հիշենք, որ այստեղ դեսպանի պաշտոնից ՀՀ նախագահ դարձավ Արմեն Սարգսյանը, ավելի առաջ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն նշանակվեց Վահե Գաբրիելյանը։

Իսկ Թուրքմենստանում դեսպանի պաշտոնին, մեզ հասած լուրերով, հավակնում է Արմեն Եգանյանը՝ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետը, ով 2011-17 թվականներին եղել է Կանադայում ՀՀ դեսպանը, ապա աշխատել է որպես ԱԳՆ արարողակարգի ծառայության պետ: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին