Հինգշաբթի, 12. 03. 2026

spot_img

Ահաբեկչական հանցագործությունների համար դատապարտված մարդկանց չպետք է թույլ տրվի վաղաժամ ազատվել. Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ահաբեկչական հանցագործությունների համար դատապարտված մարդկանց չպետք է թույլ տրվի վաղաժամ ազատվել: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Վարչապետը նման հայտարարություն է արել երեկ Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպից հետո, որը ոստիկանությունը որակեց որպես ահաբեկչական հարձակում: 

Հիշեցնենք, որ Լոնդոնի կամրջի վրա անհայտ անձը դանակով հարձակվել էր անցորդների վրա, հարվածել ու վիրավորել մարդկանց: Երկու մարդ ստացած վնասվածքներից մահացել էր: Վնասվածքներ ստացած քաղաքացիները գտնվում են հիվանդանոցում: 

Նշվում է, որ հարձակում կատարած 28-ամյա Ուսման Խանը, նախկինում ահաբեկչության համար դատապարտված է եղել, սակայն 2018 թվականին վաղաժամկետ ազատ է արձակվել: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին