Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Փարիզում Թուրքիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ բացատրություններ տալու

Ֆրանսիայի նախագահական պալատը հայտարարել է, որ Փարիզում Թուրքիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությունների համար, ով ուրբաթ իր ելույթում նշել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «ուղեղի մահվան մասին»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Լը Մոնդ»-ը, Ելիսեյան պալատը նշել է, որ սա Թուրքիայի նախագահի կողմից ոչ թե հայտարարություն է, այլ վիրավորանք: Պատասխանելով նախագահ Մակրոնին, ով The Economist-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի մասին նշել է, որ այն «ուղեղային մահվան» վիճակում է, Էրդողանը հայտարարել էր. «Ես Թուրքիայից դիմում եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակիրոնին, և ես նույնը կրկնելու եմ ՆԱՏՕ-ում: Նախ ստուգիր ինքդ քո ուղեղի մահը»:

Ֆրանս-թուրքական հարաբերությունները լարվել են ՆԱՏՕ-ի՝ Լոնդոնում կայանալիք գագաթաժողովից օրեր առաջ: Նախատեսվում է, որ գագաթաժողովում քննարկվելիք հիմնական հարցը կլինի Սիրիայի շուրջ իրավիճակը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին