Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Լոնդոնի մետրոյի օդն ամենաաղտոտվածն Է ճանաչվել աշխարհում

Լոնդոնի մետրոպոլիտենում օդի աղտոտվածության մակարդակն աշխարհում ամենաբարձրն Է ճանաչվել դրանում այն մանրագույն մասնիկների առկայության պատճառով, որոնց խտությունն առանձին տեղամասերում թույլատրելի ցուցանիշները գերազանցում Է տասնյակ անգամներ: Այդ մասին նոյեմբերի 29-ին հայտնել Է The Times թերթը՝ վկայակոչելով Լոնդոնի Թագավորական քոլեջի ուսումնասիրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օդում մարդու առողջության համար վնասակար մանր մասնիկների կուտակումը մայրաքաղաքի ստորգետնյա երկաթուղու առանձին գծերում ավելի բարձր Է, քան Պեկինի, Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Սեուլի, Սիդնեյի եւ Բարսելոնայի մետրոներում: Այսպես, օդի մեկ խորանարդ մետրում հայտնաբերվել Է միջին հաշվով 302 մկգ նման միկրոտարրերի առկայություն, ինչը 15 անգամ բարձր Է քաղաքի փողոցներում գրանցված մակարդակից: Ընդ որում՝ օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակը գրանցվել Է Victoria ուղեգծին՝ մեկ խորանարդ մետրում՝ 800 մկգ, ինչը 40 անգամ բարձր Է պայմանականորեն թույլատրելի նորմայից:

Լոնդոնի մետրոն ամենահինն Է աշխարհում եւ բացվել Է 1863 թվականին: Այն բաղկացած Է 402 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող 11 ուղեգծից եւ հաշվում Է 270 կայարան: Օրական դրանից օգտվում Է 2,8 մլն ուղեւոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին