Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Իրաքի վարչապետը հրաժարական կներկայացնի

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ-Մահդին հայտարարել է, որ հրաժարական կտա՝ երկրում երկու ամիս շարունակվող բողոքի ակցիաների և անկարգությունների պատճառով: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

«Ես խորհրդարանին կներկայացնեմ իմ հրաժարականի դիմումը, և խորհրդարանը կկարողանա քննարկել վարչապետի նոր թեկնածությունները»,-ասված է Աբդուլ-Մահդիի հայտարարության մեջ:

Թե երբ վարչապետը կներկայացնի իր հրաժարականի դիմումը խորհրդարանին՝ դեռևս չի նշվում:

Վարչապետի հայտարարությունը կատարվել է Իրաքի շիա մահմեդականների շրջանում ամենահայտնի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի աս-Սիսթանիի ուրբաթօրյա աղոթքից հետո: Նա կոչ է արել երկրի խորհրդարանին՝ վերանայել կառավարության կազմի մասին որոշումը:

Իրաքում հոկտեմբերի 1-ից անցկացվող բողոքի ակցիաների շրջանակում արդեն զոհվել է 350 մարդ, կան հազարավոր վիրավորներ:

Ցուցարարները սկզբում պահանջում էին լուծել երիտասարդության գործազրկության հարցն ու պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն հետո արդեն հանդես եկան իշխանական կազմի՝ մասնավորապես կառավարության փոփոխության պահանջով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին